Արտադրանքի թեստավորում
Արտադրանքի թեստավորում
|
Հետազոտության առավելություններըՀետազոտության հիմնական օգուտը սպառողի ըմբռնմամբ ոչ գրավիչ, անճաշակ, անորակ ապրանքի արտադրության ծախսերից խուսափելն է, ինչպես նաև՝ այն բարելավումների ցանկի ստացումը, որոնք պետք է արվեն, որպեսզի այն վերածվի թիրախային լսարանի ակնկալիքներին համապատասխանող արտադրանքի: |
Մեթոդիկայի հնարավորություններըՎիճակագրության համաձայն՝ 8-10 նոր արտադրանքից միայն մեկն է հաջողակ դառնում։ Հետևաբար, մինչև զանգվածային մեկնարկը, կարևոր է արտադրանքը թեստավորել թիրախային լսարանի ներկայացուցչական ընտրանքի վրա՝ գնահատել արձագանքները, պարզել թիրախային լսարանի կարծիքը և, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ կատարել: Սա թույլ կտա խուսափել ավելորդ ծախսերից և զգալիորեն նվազեցնել ձեռնարկության ռիսկերը: |
Ընտրանքի չափը և ժամկետներըՆման նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը՝ հոլլ-թեստերի և տնային օրագրերի դեպքում, յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 200 հարցաթերթ, ֆոկուս-խմբերի դեպքում՝ 2-3 խումբ՝ յուրաքանչյուրը բաղկացած 8 հոգուց: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Տեղեկատվության հավաքագրման նվազագույն ժամկետը մեկ շաբաթ է: |
ԱրժեքըՆոր արտադրանքի թեստավորման նախագծի գինը ներառում է տեղեկատվության հավաքագրման արժեքը և վերլուծության արժեքը (որպես կանոն, չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)։ Հոլլ-թեստի և տնային օրագրերի համար նախատեսված մեկ հարցաթերթի գինը (առանց ռեսպոնդենտների վարձատրության գնի) կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները): Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 150 000 դրամից (գինը նշված է նվազագույն ընտրանքի համար): |
Հաշվետվությունների օրինակներ |
Մոտեցման նկարագրությունըՆոր ապրանքների թեստավորման ժամանակ կիրառվում են որակական հետազոտություններ՝ ֆոկուս-խմբեր, դիտարկումներ, տնային թեստավորումներ օրագրերի միջոցով, ինչպես նաև՝ հոլլ-թեստեր: Որպես կանոն, թեստավորման ընթացքում սահմանվում են քվոտաներ հարցվողների ընտրության համար՝ ըստ նոր արտադրանքի հետ մրցակցող ապրանքանիշերի օգտագործման։ Թեստվորումը ամենից հաճախ իրականացվում է՝
Արտադրանքի թեստավորման արդյունքների հիման վրա, բացի թիրախային լսարանի կողմից նոր ապրանքի ընկալումից, հնարավոր է գնահատել ապրանքի ներուժը, կանխատեսել պահանջարկը և, անհրաժեշտության դեպքում, հաշվարկել ROI ինդեքսը (ներդրումների վերադարձը)։ |
Հետազոտության գործընթացըՆոր արտադրանքի թեստավորման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝
|
Ինչպե՞ս պատվիրելՊարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։ |