Օգտագործման համաձայնագիր (հրապարակային օֆերտա)

Օգտագործման համաձայնագիր (Օֆերտա)
Սույն համաձայնագիրը կարգավորում է հետազոտության Մասնակցի փոխգործակցությունը հարցումների Կազմակերպիչների հետ։
Մասնակիցների ցանկացած գործողություն՝ ուղղված Կազմակերպիչների հետազոտություններին (հարցումներին) մասնակցելուն, ճանաչվում է որպես այս օֆերտայի ակցեպտ և բավարար կլինի այս համաձայնագիրը կնքված ճանաչելու համար (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ կետ) ստորև նշված պայմաններով: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում սույն հրապարակային առաջարկում դրանք արվելու պահից:
Սույն հրապարակային առաջարկի որևէ կետի հետ անհամաձայնության դեպքում` Մասնակիցը պետք է հրաժարվի համաձայնագիրը կնքելուց և կոնկլյուդենտային գործողություններ չձեռնարկի (այդ թվում՝ դադարեցնի www.bcgroup-research.am կայքի և դրա բոլոր ռեսուրսների օգտագործումը):

Ընդհանուր դրույթներ

Կազմակերպիչների կողմից անցկացվող հետազոտությունների (հարցումների) նպատակը Հայաստանի բնակիչների կարծիքների հավաքագրումն ու ամփոփումն է տարբեր թեմաների վերաբերյալ։
Հարցմանը մասնակցել նշանակում է Մասնակիցների կարծիքի արտահայտում՝ առցանց և թղթային հարցաթերթերի, օրագրերի, դիտորդական թերթիկների լրացման միջոցով, կամ կարծիքի բանավոր ներկայացում Կազմաակերպչի լիազորին։ Հետազոտությանը մացնակցելու հրավերը Մասնակիցը ստանում է էլեկտրոնային նամակի, զանգի, դրսում կամ խանութում անմիջական հրավերի միջոցով։
Կազմակերպիչների հետազոտություններին (հարցումներին) մասնակցելը անվճար և կամավոր է։
Վճարովի հարցումների դեպքում Կազմակերպչի ներկայացուցիչը զգուշացնում է դրա մասին նախօրոք։ Վարձատրության չափը կախված է հարցաթերթի/օրագրի/դիտորդական թերթիկի հարցերի քանակից, հետազոտության թեմայից և ռեսպոնդենտների ընտրության չափանիշներից։ Եթե Մասնակիցը մասնակցություն է ցուցաբերել հետազոտությանը ոչ լրիվ (պատասխանել է հարցաթերթի հարցերին ոչ մինչև վերջ, լրացրել է օրագիրը մասամբ և այլն), կամ չի համապտասխանել ընտրության չափանիշներին, վարձատրություն չի փոխանցվում։ Առցանց հարցումների գրանցման ձևը լրացնելու համար վարձատրություն չի տրվում:
Մասնակիցն իր համար կարող է լրացնել միայն մեկ հարցաթերթ, եթե այլ բան նախատեսված չէ հարցաթերթում: 14 տարեկանից ցածր անձինք չեն կարող մասնակցել հետազոտությանը։ Հարցաթերթում, օրագրում, դիտորդական թերթիկում դիտավորյալ սուտ տեղեկությունների դեպքում՝ Կազմակերպիչը իրավունք ունի հրաժարվել Մասնակցին վարձատրելուց։

Կազմակերպիչների իրավունքներն ու պարտականությունները

Կազմակերպիչները երաշխավորում են նախագծի Մասնակիցների պատասխանների գաղտնիությունը։ Մասնակիցների պատասխանները վերլուծվում են ամփոփված տեսքով։
Կազմակերպիչները պարտավորվում են չտեղադրել գովազդ կայքում և չփոխանցել Մասնակիցների կոնտակտները երրորդ անձանց՝ գովազդային նպատակներով։
Կատարելով կանխարգելիչ աշխատանքներ՝ Կազմակերպիչը իրավունք ունի ժամանակավորապես անջատել կայքի առցանց ֆունկցիոնալի և առցանց հարցաթերթերի հասանելիությունը:
Կազմակերպիչները իրավունք ունեն բացառել Մասնակցին ծրագրից՝ հարցաթերթիկների անբարեխիղճ լրացման, կեղծ տեղեկություններ մուտքագրելու, վնաս պատճառելու փորձերի հիման վրա։

Մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները

Մասնաակից կարող է լինել 14 տարեկանը լրացած անձը։
Մասնակցելով հետազոտությանը՝ Մասնակիցը թույլ է տալիս հետազոտությունից ստացված տվյալների օգտագործումը ընդհանրացված ձևով վերլուծական մշակման համար, թույլ է տալիս Կազմակերպիչների Պատվիրատուների կամ հենց Կազմակերպիչների կողմից հարցաթերթում տվյալների մուտքագրման ճշտգրտության հեռախոսային կամ էլեկտրոնային ստուգում, ինչպես նաև՝ ձայնագրությունների կատարում։
Մասնակցելով հետազոտությանը՝ Մասնակիցը պարտավորվում է տրամադրել հավաստի ինֆորմացիա։
Մասնակիցները կարող են չմասնակցել հարցումներին, որոնց թեմաները նրանց չեն հետաքրքրում։
Մասնակիցները կարող են դադարեցնել իրենց մասնակցությունը հետազոտությանը՝ սեփական նախաձեռնությամբ։
Վարձատրվող հարցման դեպքում Կազմակերպիչները Մասնակցի հարկային գործակալ չեն հանդիսանում։ Հետազոտության մասնակիցը պարտավորվում է ինքնուրույն վճարել եկամտահարկը։
Գաղտնիության քաղաքականություն

Հետազոտության (հարցման) շրջանակներում Կազմակերպիչներին տրամադրելով իր անձնական տվյալները՝ Մասնակիցը համաձայնվում է դրանց վերամշակմանը՝ ինչպես ավտոմատացման գործիքների, այնպես էլ առանց ավտոմատացման գործիքների կիրառմամբ, մասնավորապես՝ հավաքագրմանը, պահպանմանը, փոխանցմանը երրորդ անձանց՝ ոչ գովազդային նպատակներով (եթե այլ բան նախատեսված չէ), և Կազմակերպիչների կողմից տեղեկատվության օգտագործմանը: Ընդ որում, այդպիսի անձնական տվյալներ վերամշակելու դեպքում Կազմակերպիչները պարտավորվում են ձեռնարկել կազմակերպչական և տեխնիկական բոլոր միջոցները՝ դրանք երրորդ անձանց չարտոնված հասանելիությունից պաշտպանելու համար։
Կազմակերպիչների հետազոտություններում ողջ ինֆորմացիան, որը տրամադրում են նախագծի Մացնակիցները, վերլուծվում և դիտարկվում է ընհանրացված ձևով։

Հետազոտությանը մասնակցելու համար վարձատրության վճարման կանոնները

Մասնակցելով վարձատրվող հետազոտությանը՝ Մասնակիցը հաստատում է համաձայնությունը, որ Կազմակերպչի դրամական պարտավորությունը կատարվում է բջջային հեռախոսի հաշվին կամ քարտին համապատասխան գումար մուտքագրելով վճարային ծառայությունների միջոցով:
Վարձատրվող հետազոտությանը մասնակցելով՝ Մասնակիցը հաստատում է, որ ծանոթացել է վարձատրության փոխանցման պայմաններին։
Վարձատրության չափը և վճարման ժամկետը կախված են հետազոտության տեսակից և ներկայացվում են Կազմակերպչի կողմից հետազոտությունից (անկետավորումից) անմիջապես առաջ։
Հետազոտությանը մասնակցելով՝ Մասնակիցը հաստատում է վարձատրության չափի և վճարման ժամկետի պայմանների հետ իր համաձայնությունը։

Փակել
Ուղարկել հարցում