Մրցակցային ռեյթինգ
Մրցակցային ռեյթինգ ՝ ըստ սպառողների նախասիրությունների |
Հետազոտության առավելություններըՄրցակիցների վերլուծութան արդյունքները չափազանց կարևոր տեղեկատվություն է տալիս որոշումներ կայացնելու համար: Ընկերության զարգացումը կարող է կատարյալ թվալ. եկամուտներն աճում են, շահույթն ավելանում է: Սակայն աճը կարող է պայմանավորված լինել միայն շուկայի աճով: Մրցակիցներին հետևելը թույլ է տալիս հասկանալ՝ մրցակիցներից ով պետք է մանրակրկիտ մոնիտորինգի ենթարկվի՝ նրա հաջող փորձը օգտագործելու կամ կլանելու համար: |
Մեթոդիկայի հնարավորություններըԲացի շուկայի մասնակիցների մասնաբաժինների գնահատումից մրցակցային վերլուծության օգտակար մեթոդ է նաև մրցակցային ռեյթինգի կազմումը։ Ռեյթինգը մրցակիցների ցանկն է՝ թիրախային լսարանի աչքում գրավչության նվազման կարգով: Հաճախ է պատահում, որ մրցակցային ռեյթինգը չի համապատասխանում շուկայի մասնաբաժինների ռեյթինգին: Այն ընկերությունների համար, որոնց դիրքերն ավելի ցածր են շուկայական մասնաբաժինների ցանկում, սա լավ հնարավորություն է իրավիճակը շրջելու իրենց օգտին։ |
Ընտրանքի չափը և ժամկետներըՆմանատիպ նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 400 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 800 հարցաթերթ։ Այդպիսի հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։ |
ԱրժեքըՄրցակցային վերլուծութուն կազմելու նախագծի գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)։ Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները): Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 165 000 դրամից։ |
Հաշվետվությունների օրինակներ |
Մոտեցման նկարագրությունըՌեյթինգը կազմվում է մրցակիցների՝ սպառողների ընկալման հիման վրա։ Որպես ուսումնասիրության մաս, սպառողներին կամ հաճախորդներին առաջարկվում է ընտրել և գնահատել դիտարկվող շուկայում ընկերությունների պարամետրերի կարևորությունը: Դրանից հետո մրցակիցներից յուրաքանչյուրը գնահատվում է ըստ ընտրված բնութագրերի։ Ստացված տվյալները մշակվում և վերլուծվում են: Արդյունքում շուկայի մասնակիցներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է բոլոր պարամետրերի ընդհանուր միավորը: Համեմատելով մրցակիցների վարկանիշները՝ դուք կարող եք դասակարգել ցուցակը, բացահայտել շուկայի առաջատարներին և հասկանալ, թե ինչպիսին է շուկան «սպառողների աչքերով»: |
Հետազոտության գործընթացըՄրցակիցների գրավչության ռեյթինգի կազման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝
|
Ինչպե՞ս պատվիրելՊարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։ |