Դաշտային հետազոտություններ

Հետազոտության օգուտը

Հարցումները թույլ են տալիս խուսափել որոշումներ ընդունելուց անորոշության պայմաններում: Ունենալով ուսումնասիրության արդյունքները, դուք 99% հավանականությամբ ճիշտ որոշում կկայացնեք:

Մեթոդիկայի հնարավորությունները

BCGroup-ի մարքեթինգային հետազոտության շրջանակներում բոլոր հարցումներն անցկացվում են սեփական առցանց պանելի և հարցումներում մասնագիտացած զանգերի կենտրոնի օգնությամբ:

Ամեն ամիս BCGroup-ը հավաքում է մինչև 45000 հարցաթերթիկ:

Համաճարակի ընթացքում BCGroup-ը զգալիորեն մեծացրել է հարցվողների իր B2B խումբը: 2019 թվականից ի վեր B2B առցանց հարցումների արձագանքների միջին մակարդակը մակարդակը 1-3%-ից աճել է մինչև 5-7%:

Ընտրանքի չափը և ժամկետները

Նմանատիպ նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 400-ից 2000 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 800 հարցաթերթ։ Այդպիսի հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։

Արժեքը

Հարցման գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը)։

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Հարցումների անցկացում (առցանց կամ հեռախոսային) – սկսած 29 000 դրամից

3D շրջայց զանգերի կենտրոնով

Մոտեցման նկարագրությունը

Հարցումները անցկացվում են մեր սեփական մասնագիտացված ծրագրային ապահովման միջոցով, որը BCGroup-ին և պատվիրատուին թույլ է տալիս հետևել աշխատակիցների կողմից տվյալների հավաքագրման արագությանը և որակին անձնական հաշվում: Ինչպես նաև՝ BCGroup-ի զանգերի կենտրոնը օգտագործում է զանգերի ավտոմատիզացված ծրագիր, որը զգալիորեն նվազեցնում է հեռախոսային հարցումների ժամանակ տվյալների հավաքագրման ժամանակը:

Բոլոր լրացված հարցաթերթիկները գրանցվում են համակարգում: Բացի այդ, վիճակագրություն է պահպանվում մերժումների վերաբերյալ ՝ ըստ մերժման պատճառների (ռեսպոնդենտը չի համապատասխանում թիրախային լսարանի չափանիշներին, հարցման թեման, հարցաթերթը չափազանց երկար է և այլն)։

BCGroup-ը իրականացնում է նաև տվյալներ հավաքագման ենթապայմանագրային ծրագրեր՝ այլ մարքեթինգային գործակալությունների համար:

Ծրագրի աշխատանքի ընթացքը

BCGroup-ի աշխատանքը առանձին վերցրած նախագծի շրջանակներում կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի մասնագետը ուսումնասիրում է պատվիրատուի տրամադրած հարցաթերթը (եթե այն տրամադրված է) կամ կազմում է հարցաթերթ՝ խնդիրները լուծելու համար, համաձայնեցնում է հարցման տարածաշրջանը, ինչպես նաև քվոտաները;
  • 2. BCGroup-ը թեստավորում է հարցաթերթը թիրախային լսարանի վրա, անհրաժեշտության դեպքում տրամադրում է հարցաթերթը շտկելու առաջարկներ՝ ձևակերպում, հարցերի կարգ, պատասխանների լրացուցիչ տարբերակներ և այլն;
  • 3. BCGroup-ի աշխատակիցը պատրաստում է լսարանի նկարագրեր հարցման համար, համաձայնեցնում դրանք պատվիրատուի հետ;
  • 4. BCGroup-ն անցկացնում է թեստային հարցումներ, անհրաժեշտության դեպքում առաջարկում է ճշգրտումներ;
  • 5. BCGroup-ի մասնագետները անց են կացնում հարցում կարճ ժամանակում (հնարավոր է օրական մինչև 5000 մարդու հարցում);
  • 6. Պատվիրատուն ծրագրի ողջ ընթացքում հնարավորություն ունի իրական ժամանակում հետևել տվյալների հավաքագրման գործընթացին Անձնական հաշվում, ստեղծել արագ վերլուծություններ՝ հիմնվելով հավաքագրված քանակի հարցաթերթերի վրա;
  • 7. Տվյալների հավաքագրման ավարտից հետո BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով, և ձայնագրությունները՝ mp3 ֆորմատով (հեռախոսային հարցման դեպքում);
  • 8. 3-5 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում հետազոտության վերլուծական հաշվետվությունը:

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում