Դեղագործական հետազոտություններ
Հետազոտության առավելություններըՀետազոտության արդյունքների կիրառման հիմնական առավելությունը շուկայի իրավիճակին հետևելու և վաճառքի վրա ազդելու հնարավորությունն է: |
Մեթոդիկայի հնարավորություններըԲժիշկների հարցման և մոնիտորինգի տվյալների շնորհիվ՝ Դուք կարող եք տեղեկատվություն ստանալ սեզոնային հիվանդությունների, նշանակված դեղերի, ինչպես նաև՝ բժշկական ներկայացուցիչների այցելությունների, նոր դեղամիջոցների գովազդի տեսանելիության և այլնի մասին։
|
Ընտրանքի չափը և ժամկետներըՆմանատիպ նախագծերի ընտրանքի նվազագույն չափը մեկ տարածաշրջանի համար կազմում է 100 հարցաթերթ (բժիշկների հետ հարցազրույցների դեպքում) կամ 80-100 դեղատներ (դեղատների մոնիտորինգի դեպքում): Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այսպիսի ընտրանքով հարցման նվազագույն ժամկետը 5 աշխատանքային օր է։
|
ԱրժեքըԴեղագործական հետազոտության արժեքը բաղկացած է տվյալների հավաքագրման արժեքից (հարցաթերթեր / օրագրեր / այլ) և տվյալների վերլուծության արժեքից (սովորաբար՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը): Հաշվարկել ծրագրի արժեքը կարող է BCGroup-ի մասնագետը։ |
Հաշվետվությունների օրինակներ |
Մոտեցման նկարագրությունըԴեղագործական մարքեթինգային հետազոտությունը տարբերվում է այլ շուկաների հետազոտություններից նրանով, որ այստեղ ամենից հաճախ է կարևոր ցուցանիշների դինամիկան: Դա կարող է լինել՝
Բժիշկների հարցումներն անցկացվում են ինչպես դեմ առ դեմ (անմիջական այցեր), այնպես էլ հեռակա՝ հեռահար այցերի միջոցով (հեռախոսով կամ առցանց): Ըստ մեր փորձի՝ բժիշկների 30%-ից ոչ ավելին է հասանելի առցանց, այդ իսկ պատճառով տվյալների հավաքագրման համար դեմ առ դեմ այցելությունները և հեռախոսային հարցազրույցներն ավելի հաճախ են օգտագործվում: |
Ծրագրի աշխատանքի ընթացքըԴեղագործական հետազոտությունը տարբեր նպատակներով և, համապատասխանաբար, տարբեր մեթոդներով իրականացվող հետազոտություն է։ Ուստի նմանատիպ նախագծերի ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝
|
Ինչպե՞ս պատվիրելՊարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։ |