27.03.18

Տարբեր ուսումնասիրություններ կատարելիս՝ մենք հաճախ բախվում ենք շուկայի առաջիկա տարիների զարգացումը կանխատեսելու խնդրին: Ամեն անգամ մենք բացատրում ենք, որ 3 տարուց ավելի երկար ժամանակահատվածի համար կանխատեսում տալն անիմաստ է։ Սա հատկապես վերաբերում է ակտիվ զարգացող շուկաներին:

Պատճառները նկարագրելու համար գոյություն ունեն այնպիսի տեսություններ, որոնցից են բիֆուրկացիայի տեսությունը, սև կարապի տեսությունը, վերջ ի վերջո՝ թիթեռի էֆեկտը: Բայց դա ավելի պարզ է դառնում, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ օրինակներին։ Եվ ահա դրանցից մեկը։

1990-ականներին AT&T-ը՝ աշխարհի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերությունը, դիմեց McKinsey-ին այսպիսի հարցով. ինչպիսի՞ն կլինի բջջային հեռախոսների շուկան առաջիկա 15 տարում: AT&T-ն ուզում էր իմանալ՝ արժե՞ արդյոք ներդրումներ կատարել նոր շուկայում և տեխնոլոգիայում: McKinsey-ը կանխատեսում էր արել. 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ում բջջային հեռախոսակապի բաժանորդների թիվը կկազմի 900 հազար մարդ… Պարզվեց՝ 109 միլիոն։ Նրանք սխալվել էին 120 անգամ։ AT&T-ի համար այս հարցը դարձավ ճակատագրական, այնուհետև նա որոշեց մնալ լարային կապի շուկայում:

Շատ շուկաներ շատ արագ են փոխվում և ազդում են անթիվ գործոնների վրա: Անհնար է կանխատեսել բոլոր գործոնների ազդեցությունը:

Փակել
Ուղարկել հարցում