Ներթափանցման մակարդակի գնահատում

Հետազոտության առավելությունները

Շուկայի (որտեղ դուք գործունեություն եք ծավալում կամ նախատեսում եք մուտք գործել) ներթափանցման մակարդակի իմացությունը որոշումներ կայացնելու հիմնական տեղեկատվությունն է: Շուկա մտնելիս ուսումնասիրությունը թույլ կտա խուսափել ռիսկերից, ինչը նշանակում է, որ կխնայի մի քանի տասնյակ հազար դոլարի գումար։ Շուկայում աշխատելիս ուսումնասիրությունը կտրամադրի տեղեկատվություն, թե որ ուղղությամբ պետք է զարգանալ, և կօգնի ըմբռնել Ձեր ընկերության ֆինանսական հորիզոնը:

Մեթոդիկայի հնարավորությունները

Թիրախային լսարանի որոշ ընդհանուր հատկանիշով բնութագրվող մասնաբաժինը որոշելու հիմնական ցուցանիշը ներթափանցման մակարդակն է: Ներթափանցումը կարելի է անվանել նաև թիրախային լսարանի ընդգրկվածության մակարդակ։

Ամենից հաճախ ներթափանցումը դիտարկվում է հետևյալ դեպքերում՝

  • 1. Լսարանի՝ գովազդային արշավին ուշադրություն դարձրած մասնաբաժնի գնահատում;
  • 2. Թիրախային լսարանի՝ որոշակի ապրանք սպառող մասնաբաժնի գնահատում;
  • 3. Խանութի գնորդների՝ որոշակի կատեգորիայի ապրանքներ գնող մասնաբաժնի գնահատում։

Ընտրանքի չափը և ժամկետները

Նմանատիպ նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 400 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 800 հարցաթերթ։ Այդպիսի հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։

Արժեքը

Ներթափանցման մակարդակի գնահատման նախագծի գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)։

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 115 000 դրամից (գինը նշված է նվազագույն ընտրանքի համար): 

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Ներթափանցման մակարդակը գնահատելու համար օգտագործվում է քանակական մարքեթինգային հետազոտություն՝ հարցումներ ներկայացուցչական չափով ընտրանքով։ Ներթափանցման մակարդակին հետևելը հատկապես տեղին է սպառողական խոշոր շուկաների համար: Որոշ ընկերությունների համար այս ցուցանիշը KPI է:

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Ներթափանցման մակարդակի գնահատման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր);
  • 2. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հարցաթերթի վերջնական տարբերակը;
  • 3. BCGroup-ի հարցազրուցավարները անց են կացնում հարցում կարճ ժամանակում (հնարավոր է օրական մինչև 5000 մարդու հարցում);
  • 4. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով; 
  • 5. 5-7 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում ներթափանցման մակարդակի գնահատման հետազոտության վերլուծական հաշվետվությունը։ Սովորաբար, ներթափանցման մակարդակը վերլուծվում է ըստ դինամիկայի՝ համեմատած նախորդ ժամանակաշրջանների հետ:
    (հաշվետվությունների օրինակներ)

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում