Գների զգայունության վերլուծություն
Գնի նկատմամբ սպառողների զգայունության վերլուծություն
|
Հետազոտության առավելություններըՀետազոտությունն օգնում է պարզ և օպերատիվ եղանակով լուծել գնագոյացման հարցը։ Դա կարևոր է շուկայում անալոգներ չունեցող նոր պրոդուկտների համար։ Հետազոտության շնորհիվ՝ Դուք կարող եք հասկանալ, թե ինչպես են սպառողները գնահատում արտադրանքի արժեքը։ Իսկապես պահանջված արտադրանքի դեպքում՝ ընկալվող արժեքի գերազանցումը ինքնարժեքի նկատմամբ կարող է հասնել 1000%-ի: |
Մեթոդիկայի հնարավորություններըԳնագոյացման հարցը շատ կարևոր է ՝ մի կողմից, ցանկացած ընկերության նպատակը շահույթ ստանալն է, որքան բարձր է գինը, այնքան մեծ է եկամուտն ու շահույթը։ Մյուս կողմից, չափազանց բարձր գինը կարող է վախեցնել սպառողին և դրանով իսկ ազդել ցուցանիշների անկման վրա։ Կարևոր է գտնել օպտիմալ գին, որը թույլ կտա ստանալ առավելագույն հնարավոր արդյունք։ Դա հատկապես կարևոր է, երբ արտադրանքը մուտք է գործում շուկա, որում ֆիկսված գներ չկան։ |
Ընտրանքի չափը և ժամկետներըՆմանատիպ նախագծերի համար ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 400 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 800 հարցաթերթ։ Այդ քանակով հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։ |
ԱրժեքըՕպտիմալ գնի որոշման նախագծի գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը) Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները): Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 150 000 դրամից (գինը նշված է նվազագույն ընտրանքի համար): |
Հաշվետվությունների օրինակներ |
Մոտեցման նկարագրությունըՈրոշել արտադրանքի կամ ծառայության օպտիմալ գինը կարող է Վան Վեստենդորպի մեթոդով (Դանիա) անցկացվող մարքեթինգային հետազոտությունը։ Այս մեթոդի էությունը կայանում է թիրախային լսարանից հետևյալ հարցերի պատասխանների ստացման մեջ՝
Ստացված պատասխաններից ելնելով՝ գծվում են չորս կորեր․ գների արժեքները դրվում են հորիզոնական առանցքի երկայնքով, հարցվածների քանակը՝ ուղղահայաց առանցքի երկայնքով։ Այսպես կոչված «անտարբերության կետը» (կամ՝ IPP-ն, Indifference Price Point), երբ գինը ընկալվում է ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր, այսինքն՝ նորմալ, որոշվում է «թանկ» և «էժան» կորերի հատմամբ։ Օպտիմալ գնի կետը (կամ՝ OPP-ն, Optimum Price Point) առաջանում է «չափազանց թանկ» և «չափազանց էժան» կորերի հատումից։ Արտադրանքի գնի տատանումների սահմանները որոշվում են ստորին և վերին կետերով՝ համապատասխանաբար «չափազանց էժան», «թանկ» և «չափազանց թանկ», «էժան» կորերի հատմամբ։ Գործնականում խորհուրդ է տրվում ընտրել արտադրանքի օպտիմալ գինը (OPP): |
Ծրագրի աշխատանքի ընթացքըԳների զգայունության որոշման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝
|
Ինչպե՞ս պատվիրելՊարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։ |