Հոլլ թեստ
Հետազոտության առավելություններըՀարցումները թույլ են տալիս խուսափել որոշումներ ընդունելուց անորոշության պայմաններում: Ունենալով ուսումնասիրության արդյունքները՝ Դուք 99% հավանականությամբ ճիշտ որոշում կկայացնեք: |
Մեթոդիկայի հնարավորություններըՀոլլ-թեստն առավել հաճախ օգտագործվում է արտադրանքի, ապրանքանիշերի և գովազդային գաղափարների թեստավորման համար: Հոլլ-թեստը ինչ-որ առումով հետազոտական ունիկալ մեթոդ է, որը թույլ է տալիս տեղեկատվություն ստանալ նոր արտադրանքի թեստավորման արդյունքների մասին (այն դեպքերում, երբ թիրախային լսարանը հրավիրվում է՝ փորձելու և գնահատելու արտադրանքը. օրգանոլեպտիկ թեստավորում): |
Ընտրանքի չափը և ժամկետներըՆմանատիպ նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 150 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 300 հարցաթերթ։ Այդպիսի հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։ |
ԱրժեքըՀոլլ-թեստի գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը) Հոլլ-թեստի անցկացման արժեքը սկսվում է 230 000 դրամից։ |
Հաշվետվությունների օրինակներ |
Մոտեցման նկարագրությունըՀոլլ-թեստը հետազոտության քանակական և որակական մեթոդների խառնուրդ է: Ուստի hոլլ-թեստը ունի երկու հիմնական մրցակից մեթոդ՝ ֆոկուս-խումբ и առցանց-հարցում. Ֆոկուս-խումբը թույլ է տալիս թեստավորել արտադրանքը (իրականացնել օրգանոլեպտիկ թեստավորում, այսինքն՝ գնահատել արտադրանքի համը, հոտը, արտաքին տեսքը), սակայն ներկայացուցչական տեղեկատվություն չի տրամադրում (քանի որ մեկ ֆոկուս-խմբում մասնակցում է 8-12 հոգի, իսկ hոլլ-թեստում՝ 150-200): Առցանց հարցումը, ընդհակառակը, տալիս է ներկայացուցչական տեղեկատվություն (մասնակցում է 200-400 մարդ), սակայն թույլ չի տալիս գնահատել ապրանքի համն ու հոտը, այլ միայն արտաքին տեսքը (լուսանկարների և տեսանյութերի միջոցով): Հետևաբար, ուսումնասիրությունների համար, որոնց նպատակը նոր արտադրանքի օրգանոլեպտիկ հատկությունների թեստավորումն է, միակ ճշմարիտ տարբերակը hոլլ-թեստ անցկացնելն է: Ռեբրենդինգի տարբերակների, գովազդային կոնցեպտների, նոր տեսանյութերի և այլ վիզիուալ «ապրանքների» թեստավորման համար առցանց հարցումը բավականին հարմար է (այն ավելի էժան է, քան hոլլ-թեստը, արժեքը կարելի է հաշվարկել մեր առցանց հարցման հաշվիչի միջոցով: |
Ծրագրի աշխատանքի ընթացքըՀոլլ-թեստի իրականացման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝
|
Ինչպե՞ս պատվիրելՊարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։ |